Հայաստան 

Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար

analitik.am

Ազգային ժողովում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստը։ Նիստի ընթացքում կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը դուրս եկավ և լրագրողներին տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը։



Վ. Բաբայանը նաև ասսց, որ մինչև այժմ 11 պատգամավոր է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։ Խոսնակը չպատասխանեց հարցին, թե Գ. Ծառուկյանը շարունակո՞ւմ է մնալ խմբակցության անդամ։



Նշենք նաև, որ նիստին չէին մասնակցում Տիգրան Ուրիխանյանը և Աբրահամ Մանուկյանը, ինչպեսև դիմում ներկայացրած պատգամավորները։

Նույն շարքից