Հայաստան 

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ

analitik.am

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած հանդիպումների շարքը շարունակվում է: Այսօր` մարտի 19-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Պետրոս Մեղրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ:



Հանդիպման ժամանակ Աղվան Վարդանյանը կարևորեց երկու երկրների միջև ռազմավարական գործակցությունը, շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, տեսակետների փոխանակումը երկկողմ հարաբերությունների, միջազգային իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ:



Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի հիմնական խնդիրների` ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վերաբերյալ: Նա անդրադարձավ նաև Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Դաշնակցության մոտեցումներին` հիմնավորելով դրանք:



Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով նման հանդիպումները, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ավելի կսերտացնի երկու երկրների հարաբերությունները: Հանդիպման ժամանակ, ՀՅԴ առաջարկով, քննարկվեց նաև Գյումրիում կատարված ողբերգության նախաքննության ընթացքը:



Հանդիպմանը մասնակցել է ՌԴ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսանդր Վասիլևը:

Նույն շարքից