Հայաստան 

Նաիրիտցիները կրկին բողոքում են Կառավարության շենքի մոտ և պահանջում աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց

analitik.am

«Նաիրիտ» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներն այսօր հերթական անգամ հավաքվել էին Կառավարության շենքի առաջ և պահանջում էին իրենց աշխատավարձերը։



Նրանք նշում էին, որ այլևս չեն հավատում Կառավարությանը, և պահանջում էին իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց ներկայացնել։ «Այլևս չի կարելի մեզ խոստումներ տալ և այդ խոստումները չկատարել, որն էլ հանգեցնում է այս վիճակին»,- բողոքեց գործարանի նաիրիտի նախկին աշխատակիցներից  մեկը։



Նա նշեց, որ իրենք հստակ հասկանում են, որ այս հարցի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի ի վերջո լուծում տրվի արդեն 4 տարի շարունակվող իրավիճակին։



«Անընդհատ ասել, որ պետք է սպասել միջպետական բանկի հետ պետք է հարցը կարգավորվի՝ նշանակում է ժամանակ շահել։ Մեր աշխատավարձերը մարելու համար պետք է ընդամենը քաղաքական որոշում, որը պետք է կայացնի իշխող կուսակցությունը և Կառավարությունը։ Անկախ նրանից, թե ում հետ, ինչ բանակցություններ են վարում, նրանք պարտավոր են որտեղից  ցանկանում են այդ գումարները ճարեն»,-ասաց նա։ 



Կառավարության առաջ բողոքի ակցիայից հետո նաիրիտցիները որոշում կայացրեցին երթով քայլել դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։




Նույն շարքից