Հայաստան 

ԵՄ-ն երբևէ որևէ բան չի ասել ու առավել ևս մեղադրել Հայաստանին իր ընտրության համար. Սաջադ Քարիմը

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսն իր ելույթի խոսքում շեշտեց ԵՄ-ի դերը ՀՀ-ի համար:



Նա նկատեց, որ երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կավարտվեն։



«Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ասաց նա՝ շեշտելով, որ ԵՄ-ի հետ առևտուրը ՀՀ-ի արտաքին առևտրի մեկ երրորդ մասն է կազմում: 



Նա նշեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին,  և նոր միայն Ռուսաստանին:



«ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է: Եվրոպան ՀՀ-ին տրամադրել է 140-170 մլն դոլար, ընդ որում ոչ թե վարկի տեսքով, այլ՝ դրամաշնորհի»,-ասաց նա:



Ադրիանո Մարտինսը նշեց, որ ԵԽ-ն պետք է շուտով որոշում կայացնի ՀՀ-ի հետ բանակցելու նոր մանդատի շուրջ։



«Նախկին մանդատը չի կարող շարունակվել նոր բանակցությունների համար, և հուսով ենք նոր բանակցությունները շուտով սկիզբ կառնեն»,-ասաց նա և հավելեց, թե ամենայն հավանականությամբ իրավական հիմքերը կներառվեն Ասոցացման համաձայնագրում ներդրված, և նախկին համաձայնագրի կետերից ինչ-որ բաներ ոչ միայն կջնջեն, այլ նորերը կներառվեն, ինչպես օրինակ՝ ներդրողների պաշտպանությունը:



ԵՄ պաշտոնյան նկատեց, որ բանակցությունները սկիզբ կառնեն համագործակցության այլ որոտներում, մասնավորապես՝ ավիացիոն, վիզաների խորացման, և այլն:



Նիստը վարող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հայկական կողմի համանախագահ Սամվել Ֆարմանյանը  հակադարձեց, թե հայաստանյան շատ ապրանքատեսակների համար Եվրոպայի շուկան մնում է ոչ հասանելի:



Նա նշեց, թե Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ ռազմավարական շահերից ելնելով։



«Մեր առևտրատնտեսական կառուցակարգերն այսպիսին են, իսկապես մեր առևտրի մեկ երրորդը ԵՄ շուկաներին է բաժին ընկնում, բայց պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, թե մեր որ ապրանքատեսակներն են վաճառվում ԵՄ-ում»,-ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ դրանք հիմնականում հանքահումքեր են:



Ֆարմանյանը ցավով նշեց, որ տնտեսության այլ ճյուղերում որակի չհամապատասխանության կամ այլ պատճառներով հայաստանյան ապրանքատեսակների համար Եվրոպայի շուկան մնում է ոչ հասանելի:



 

Մյուս համանախագահ Սաջադ Քարիմը հավելեց, որ ԵՄ-ն երբևէ որևէ բան չի ասել ու առավել ևս մեղադրել Հայաստանին իր ընտրության համար։


«Դա սուվերեն պետության որոշում էր»,-ասաց նա:


Նույն շարքից