Ուժի մեջ է մտել «ԱՊՀ անդամ և ԵՏՄ-ին չանդամակցող պետությունների հետ ԵՏՄ անդամ երկրների առևտրաշրջանառության ժամանակ տեխնիկական արգելքները հաղթահարելու մասին ԵՏՄ անդամ երկրների միջև» համաձայնագիրը. ավարտին են հասցված բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար:
Այս մասին ասվում է ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի լրատվամիջոցների հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթի ուժի մեջ մտնելը հնարավորություն է տալիս ԱՊՀ անդամ այլ պետություններին ներգրավվել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման համակարգին և ստեղծում ԱՊՀ և ԵՏՄ անդամ երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության համար առավել նպաստավոր պայմաններ: