Հայաստան 

Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը. Գալուստ Սահակյան

analitik.am

Եվրամիության և Հայաստանի գործակցության հիմքը համաեվրոպական արժեքների տարածումն է, ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստան–ԵՄ խորհրդարանական գործակցության հանձնաժողովի 15–րդ նիստի բացմանը։



Հայաստան–ԵՄ խորհրդարանական գործակցության հանձնաժողովի 15–րդ նիստն անցկացվում է Երևանում մարտի 19-20–ը։



«Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը։ Այդ գործակցությունը հիմնվում է, նախևառաջ, ընդհանուր արժեհամակարգի վրա, և համաեվրոպական արժեքների տարածումն այդ փոխազդեցության առանցքն է»,– ասաց Սահակյանը։



Ըստ նրա, սերտ համագործակցություն է հաստատվել ԵՄ կառույցների հետ, ինչի արդյունքում մեծ օժանդակություն է ցուցաբերվել Հայաստանին սոցիալ–տնտեսական, ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումների իրականացման, քաղաքական ինստիտուտների ամրապնդման, հասարակական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ապահովման հարցերում։



«Վստահ եմ` մեր գործակցությունը կշարունակվի»,– ասաց Սահակյանը։

Նույն շարքից