Հայաստան 

«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի լրագրողների կոչը աշխարհի մեդիահանրությանը՝ կանխել ցեղասպանությունները

analitik.am

«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի աշխատանքներն այսօր սկսվեցին ֆորումի մասնակիցների անունից ողջ աշխարհի մեդիահանրությանն ուղղված կոչով՝ իրենց հասու միջոցներով  կանխել ռասիզմի, քսենոֆոբիայի հողի վրա մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը:



Կոչն ընթերցեց «Ռուսաստանի ռադիոյի» ձայն Մարիա Բաղդասարյանը: Միաձայն ընդունված փաստաթղթում մինչև վաղը կլինեն  որոշ խմբագրական սրբագրումներ՝ հենց լրագրողների առաջարկների ու դիտողությունների հիման վրա, ուստի վերջնական հռչակագիրը  պաշտոնապես կհրապարակվի վաղը:



Նախագծում առաջարկվում է դատապարտել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվել են։



Ֆորումի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին այն լրագրողներին, որոնք այս օրերին  աշխարհին ներկայացրին եղելությունը, ինչպես նաև  երախտիքի խոսք ասացին բոլոր նրանց, ովքեր աշխարհի թեժ կետեր են մեկնում ճշմարտությունը հաղորդելու համար:

Նույն շարքից