Երևանում մարտի 28-ին տեղի կունենա ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործով կոմիտեի և Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի համատեղ հանդիպումը, -փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Պետդումայի ԱՊՀ երկրների գործով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Նա նշել է, որ ռուս և հայ խորհրդարանականները քննարկելու են եվրասիական ինտեգրացիայի, միգրացիայի խնդիրները, ինչպես նաև հարցեր Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության 100-տարելիցի հետ կապված:
Ենթադրվում է, որ Պետդումայի կոմիտեի պատվիրակության անդամները կմասնակցեն Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետաքննության համատեղ հանձնաժողովի նիստին, ով ռուսական կողմից գլխավորում է Օլեգ Լեբեդևը: «Նախատեսվում է, որ ռուս պատգամավորները կայցելեն նաև Գյումրի և ծաղկեպսակներ կդնեն Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին»,-ասել է Սլուցկին: