Հայաստան 

Հայ ժողովուրդը մշակութային ցեղասպանության է ենթարկվել ոչ թե 1915-ից մինչ օրս շարունակվող մշակութային ցեղասպանական ակտերի միջոցով. Հ. Պողոսյան

Հայ ժողովուրդը մշակութային ցեղասպանության է ենթարկվել ոչ թե 1915-ից մինչ օրս շարունակվող մշակութային ցեղասպանական ակտերի միջոցով, այլ շատ ավելի վաղ:



Այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումին հայտարարեց  մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա  իր ելույթի խոսքը սկսեց Լեմկինի հայտնի բնորոշմամբ, որ«ցեղասպանությունը ոչ միայն որևէ ազգային-կրոնական խմբի ոչնչացումն է, այլ նաև՝ նրա հոգևոր-մշակութային ժառանգության»:



Խոսքը հայոց մայրաքաղաք Անիի հոգևոր ժառանգության ոչնչացման մասին է, որին, Հասմիկ Պողոսյանի բնորոշմամբ,   այս ափից հայերը տխուր նայում են այն հայտվածին, որտեղ ժամանակին եղել է հզոր քաղաքակրթություն  և որն այսօր բնաջնջված է։


«Մենք չենք մոռացել այսօր Ուֆայի  հզոր ճարտարապետական կոթողների ոչնչացումը, մենք չենք կարող չհիշել այն մշակութային արժեքների մասին, որոնք ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության մաս են կազմում»,- նշեց նախարարը:


 

Հասմիկ Պողոսյանը  պատահական չհամարեց, որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի միտքը փորձեցին առաջին հերթին ոչնչացնել՝ հայ մտավորականությունը:



«Այն մտավորականների, ովքեր իրենց  կրթությունը ստացել էին Եվրոպայի լավագույն  կրթօջախներում  և  վերադարձել էին այդ երկին ծաղկեցնելու համար»,- հայտարարեց Հասմիկ Պողոսյանը՝ նշելով, որ թուրքերը չարաչար սխալվում էին այդպես մտածելով, քանի որ  դարավոր և հզոր մշակույթ կրող ազգին հնարավոր չէ մշակութային ցեղասպանության ենթարկել: «Այս կոտորված մտավորականների նյութական միտքը, այն ժառանգությունը, որ թողնվեց ՝ վեպեր, բանաստեղծություններ, մինչ օրս ընթերցում են, թարգմանում ամբողջ աշխարհում:  Եվ մի քանի օրից աշխարհի   նոբելյան մրցանակակիրների կողմից մի ակցիա  կանցկացվի՝  կընթերցվի  այդ բանաստեղծություններից մեկը»,- նշեց նախարարը:



Նրա հավելմամբ՝ ցեղասպանության  ենթարկված հայ ժողովուրդը իր հայրենի բնօրրանից տեղահանվելով՝ դուրս էր բերում ոչ թե նյութական , այլ հոգևոր արժեքներ, և այսպես փրկվել ու սերունդներին են հանձնվել Մշո Ճառընտիրը, Հին ու Նոր կտակարանները, այլ արժեքավոր ձեռագրեր:



Նախարարի խոսքով հայը  գիրքը ձեռքին մտավ նոր կյանք, որը պետք է նշանավորեր նրա  հոգևոր վերածնունդը:



Ելույթներն ու զեկույցները շարունակվում են, այսօր մեդիաֆորումի մասնակիցները կուղևորվեն Լեռնային Ղարաբաղ:

Նույն շարքից