Հայաստան 

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է. Գալուստ Սահակյան

analitik.am

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բարոյապես խոցելի է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը:



Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես բարձրացրել է այդ հարցը ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: «Եթե իրավական ու դիվանագիտական առումներով խնդիրը այլ կերպ է դրված, ապա բարոյական տեսանկյունից պետք է լրջորեն մտածել, որովհետեւ այդ խնդիրն սկսում է ազդել երկու ժողովուրդների հարաբերությունների վրա»,-հավելել է Սահակյանը:



«Հայ-ռուսական հանդիպումների շրջանակներում, ինչպես նաեւ  ռուսական հասարակությունում կա նույնպիսի տրամաբանություն»,-հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահը:



Նրա խոսքով՝ բացատրություններից մեկն այն է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում արտոնյալ պայմաններով, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Նույն շարքից