Հայաստան 

ԱԳ նախարարն ընդունել է Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

analitik.am

Մարտի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ - ԵՄ հարաբերություններում. «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձևաչափով, և դա վկայում է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ - ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:

Նախարար Նալբանդյանը կարևորել է 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Նույն շարքից