Հայաստան 

Նախագահների եռակողմ հանդիպումը ԵՏՄ միջոցառում չէր. Գալուստ Սահակյան

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների` Աստանայում կայացած հանդիպումը ԵՏՄ շրջանակում անցկացված միջոցառում չէր, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով տարբեր լրատվամիջոցների ասեկոսեներն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել այդ հանդիպմանը։



Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ Աստանայում քննարկել են Ուկրաինայի իրավիճակն ու համաշխարհային տնտեսության միտումները։



«Դա ԵՏՄ–ի շրջանակում անցկացված միջոցառում չէր։ Նույն է, թե Սերժ Սարգսյանը հանդիպեր Եվրասիական տնտեսական միության երկրների առաջնորդներից մեկի կամ երկուսի հետ»,– ասաց Սահակյանը։



Նրա խոսքով` նման հանդիպումները, որոնք ուղղված են որոշակի խնդիրների լուծմանը, մասնավոր կլինեն։

Նույն շարքից