Հայաստան 

Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման․ Սերժ Սարգսյան

analitik.am

Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման: Այս մասին մարտի 21-ին ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Հակամարտության գոտում աճող լարվածության մասին հարցին Սարգսյանը պատասխանել է, որ լայնածավալ պատերազմական գործողություններ կարող են սկսվել ցանկացած պահի: Ամեն դեպքում, ըստ Հայաստանի նախագահի, պետությունն ունակ է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման:



«Անսպասելի միջադեպերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Դա, իհարկե, անհանգստացնում է մեզ: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, և ես անձամբ պատերազմ չեմ ցանկանում: Բայց ես չեմ վախենում պատերազմել»,- ամփոփել է Սարգսյանը:

Նույն շարքից