Հայաստան 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևան կժամանի մեծ պատվիրակությամբ․ դեսպան

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին Երևան կժամանի մեծ պատվիրակությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն:



Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին Երևան այցելելու մտադրության մասին նշել էր նախորդ տարվա գարնանը:



Ներկայումս Ֆրանսիայի դեսպանատունն աշխատում է այդ այցելությունը կազմակերպելու ուղղությամբ: Դեսպանի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում կլինի մոտ 100-200 մարդ:



Պատվիրակության կազմում կլինեն լրագրողներ եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպանի կարծիքով՝ Օլանդի այցի հիմնական ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը եւ որպեսզի ապագայում նման բան չկրկնվի:

Նույն շարքից