Հայաստան 

Երևանը հարաբերություններ է զարգացնում այլ երկրների հետ` առանց ԵՏՄ շահերը վնասելու․ դեսպան

analitik.am

Երևանը հարաբերություններ է զարգացնում այլ երկրների հետ` առանց ԵՏՄ շահերը վնասելու, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ։



«Հայաստանն անկախ երկիր է և իր պետական շահերից բխող որոշումներ կայացնելու իրավունք ունի։ Այո, Հայաստանը ԵՏՄ անդամ է, պարտավորություններ ունի այդ միության շրջանակում, սակայն մենք համոզված ենք, որ այդ պարտավորությունները չեն խախտվի, և Հայաստանը կզարգացնի իր հարաբերությունները ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` չվնասելով միության շահերը», – ասել է Վոլինկինը։



Մարտի 19–20–ը Երևանում տեղի է ունեցել Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընդունվել է համատեղ բանաձև։ Փաստաթղթում նշվում է, որ հանձնաժողովը լիովին աջակցում է Արևելյան գործընկերության շրջանակում կիրառվող առաջանցիկ տարբերակման մոտեցմանը՝ գործընկերների տարբեր աստիճանի հնարավորություններին և ցանկություններին համապատասխան:

Նույն շարքից