Հայաստան 

Պուտինը որոշել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի միանալու վերաբերյալ արձանագրություն ստորագրել

analitik.am

Ռուսաստանի նախագահը որոշել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Ղրղըզստանի միանալու վերաբերյալ արձանագրություն ստորագրել, համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։



«Թույլտատրել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը նշված արձանագրության (Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի Հանրապետության միանալու մասին) ստորագրման բանակցությունների ընթացքում ՌԴ կառավարության հավանությանն արժանացած նախագծում կատարել ոչ սկզբունքային նշանակություն ունեցող փոփոխություններ»,– ասվում է նախագահի կարգադրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը 2014 թվականի մայիսի 29–ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ–ի մասին պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1–ին։ 2015 թվականի հունվարին ԵՏՄ–ին միացել է Հայաստանը, մայիսին ակնկալվում է Ղրղըզստանի միացումը։ 

Նույն շարքից