Հայաստան 

Մեծ Բրիտանիայում դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է զրոյական գնաճ

Մեծ Բրիտանիայում 2015 թվականի փետրվարին սպառողական գները չեն փոխվել՝ համեմատած անցած տարվա նույն ամսվա հետ: Այդ մասին են վկայում երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալները, հաղորդում է interfax.ru-ն:



 

Տարեկան կտրվածքով գների զրոյական աճը Մեծ Բրիտանիայում գրանցվել է առաջին անգամ՝ 1989 թվականից անցկացվող ամսական դիտարկումների ողջ ընթացքում: Օգտվելով պատմական վիճակագրությունում տվյալների վերակառուցման մեթոդներից՝ ONS-ն պնդում է, որ փետրվարի գնաճը ամենաթույլն է 1960 թվականից ի վեր:

 

 

Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինը կանխատեսում էին 0,1 տոկոս աճ:

Նույն շարքից