Հայաստան 

ՀՅԴ անդամների նոր խումբ միացել է Հիմնադիր խորհրդարանին

analitik.am

ՀՅԴ մի խումբ անդամներ հայտարարություն են տարածել Հիմնադիր խորհրդարանին միանալու վերաբերյալ:



«Մենք՝ ՀՅԴ Արագածոտնի մարզի «Աշոտ Ղուլյան» կոմիտեի անդամ Սարգիս Սեդրակյանը, «Նաիրի» կոմիտեի անդամ Վիկտոր Դավթյանը, Արցախի կառույցի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներ Մարինե Մանուկյանը և Թորոս Թորոսյանը,



Տարիներ շարունակ ականատես լինելով ՀՅԴ-ի ղեկավարության ապազգային գործունեությանը, որի ամենազազրելի դրսևորումը դավաճան և հանցագործ ռեժիմի հետ գործակցությունն է, ինչպես նաև համոզվելով, որ այդպիսի ղեկավարության պայմաններում ՀՅԴ-ի փրկությունն այլևս անհույս է, հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և հետևելով ՀՅԴ Լոռու մարզի կոմիտեի և Արցախի կառույցի մեր ընկերների օրինակին՝ միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին:



24 մարտի 2015 թ.


ՀՅԴ նախկին անդամներ

1. Սարգիս Սեդրակյան

2. Վիկտոր Դավթյան

3. Մարինե Մանուկյան

4. Թորոս Թորոսյան

Նույն շարքից