Հայաստան 

Վարչապետի մոտ քննարկվել են տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:



Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում, և ընդհանրապես, տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին, հնարավոր զարգացումներին, մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:



Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 

Նույն շարքից