Հայաստան 

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

analitik.am

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի Մայդան Վոլի հասցեում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  ukranews-ը, բացման արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը և Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ:



«Հաճելի է, որ Տերնոպոլում պատվավոր հյուպատոսություն բացելու հնարավորություն կա: Ես իմ կողմից կնպաստեմ հյուպատոսության արդյունավետ աշխատանքին»,- ասել է Մանուկյանը:



Տերնոպոլի, Ժիտոմիրի և Խմելնիցկի շրջանների համար գործող հյուպատոսությունը կղեկավարի Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:

Նույն շարքից