Հայաստան 

Այն ժամանակ հստակ պահանջ կար՝ ետ բերել մեր հողերը, իսկ հիմա միայն ասվում է՝ հիշիր ու պահանջիր. ԱՍԱԼԱ-ի մարտիկ

analitik.am

Պայմանները ստիպեցին հայությանը հիմնադրել ԱՍԱԼԱ-ն. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանը: Նա նշեց, որ անհրաժեշտություն էր  առաջացել արդյունավետ աշխատանք տանել հայկական դատի հարցում, առավել ևս, որ միջազգային քաղաքական դաշտն անտեսել էր այն:


 

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է  Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 40-ամյակը: 



«Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէր: Մեր գլխավոր նպատակը Արևմտյան Հայաստանի և հարակից պատմական տարածքների ազատագրումն էր, որոնք մինչև հիմա մնում են»-ասաց նա և նշեց, որ ԱՍԱԼԱ-ն չորս հարյուրից ավելի գործողություններ է կատարել, որոնցից ամեն մեկն իր կարևորությունը և նշանակությունն ունի:


 

 

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Գևորգ Յազճյանը նշեց, որ առաջին անգամ հողերի պահանջ դրվել է հիսուն տարի առաջ: 



«Այն ժամանակ հստակ պահանջ կար՝ ետ բերել մեր հողերը, իսկ հիմա միայն ասվում է՝ հիշիր ու  պահանջիր, սակայն չի ասվում, թե՝ ինչ»,-ասաց նա և նկատեց, որ ԱՍԱԼԱ-ն երբեք իրեն չի համարել ահաբեկչական կազմակերպություն, այլ զինյալ ազատագրական պայքարի կազմակերպություն է կոչել:



«ԱՍԱԼԱ-ն ոչ թե Ցեղասպանության ճանաչման խնդիր դրեց, այլ Արևմտյան  Հայաստանի ազատագրության խնդիր»,-ասաց նա:


Գևորգ Յազճյանը նշեց, որ ինքը համաձայն է, թե հայրենիքի, հայ ազգի համար մեռնելը փառք  է, սակայն գտնում է, որ նաև «մեռցնելն էլ է փառք»:

Նույն շարքից