Հայաստան 

Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին կլինի Երևանում

analitik.am

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ին Հայաստան կայցելի՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։

 


Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, այդ մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը։

 


«Նիկոս Անաստասիադիսն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ապրիլի 23-25-ին Հայաստան այցելելու վերաբերյալ։ Նա կմասնակցի Երևանում կայանալիք միջոցառումներին և Կիպրոսի կառավարության աջակցությունը կհայտնի հայ ժողովրդին»,-ասել է աղբյուրը։

 


Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանության չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել:

Նույն շարքից