Հայաստան 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը անրադարձել է Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգին

analitik.am

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում շուկայի վերահսկողության պետական տեսչության և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպում-քննարկմանը բարձրացրեց մարտի 6-ին երգչուհի Իրինա Ալեգրովայի չկայացած համերգի տոմսերի հետ վերադարձման հետ կապված հարցը:



«Համերգի կազմակերպիչների կողմից հայտարարություն եղավ, որ եթե ունեք տոմսեր ուղարկեք մեզ, տեսնենք՝ եթե հրավիրատոմս չէ, գումարը հետ կվերադարձնենք, սակայն մարդիկ ստացել են պատասխան, որ կազմակերպիչները կվերադարձնեն այն ժամանակ, երբ կկարողանան»,- ասաց նա:

 

 

Բաբկեն Պիպոյանը նաև նշեց, որ թեև համերգի օրը տեղափոխվել է, սակայն կան մարդիկ ում հարմար չէ համերգի անցկացման համար նշանակված նոր օրը և ցանկանում են hետ ստանալ իրենց գումարները:

 

 

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ իրենք բողոք չեն ստացել և խոստացավ ընթացք տալ ՀԿ-ի ստացած բողոքներին:

 

 

«Եթե ունեք նման դիմում-բողոքներ, ապա ընթացք կտանք, իսկ եթե սա համատարած բնույթ է կրում, ապա գրավոր կդիմենք մեր վերադասին, որպեսզի ստուգում իրականացնեն տվյալ կազմակերպությունում»,- ասաց նա:

Նույն շարքից