Հայաստան 

Ադրբեջանը մեղադրում է ԼՂՀ այցելած մեդիաֆորումի մասնակիցներին

analitik.am

Ադրբեջանի արտգործնախարարությունը «համապատասխան միջոցներ» կձեռնարկի Լեռնային Ղարաբաղ այցելած լրագրողների նկատմամբ. այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:



 

Մարտի 18-23-ին Հայաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային մեդիաֆորումի մասնակիցները եռօրյա այցով այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպել են հանրապետության ղեկավարության հետ, այցելել մի շարք վայրեր:

 


Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «պետական սահմանի մասին» օրենքը խախտելու և առանց իրենց թույլտվության Ղարաբաղ այցելելու համար:

 


Սովորաբար նման «ապօրինի» քայլեր անողները հայտնվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտնի «սև ցուցակում», որտեղ ներառված անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է:

Նույն շարքից