Հայաստան 

Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Նաիրա Զոհրաբյանը վաղուց արդեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն. ՀՀ վարչապետ

analitik.am

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետ զրույցում պատասխանելով հարցին, ինչպես կմեկնաբանի այն, որ քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են ընթանում և ոմանք նույնիսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի հետևում տեսնում են վարչապետի անձը, ասաց, որ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ Նաիրա Զոհրաբյանը վաղուց արդեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն:



«Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ի հետևում ինձ տեսնողներին, ապա ես միայն կասեմ, որ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Նաիրա Զոհրաբյանը վաղուց արդեն որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն, իսկ նրանց նկատմամբ նման արտահայտություններն ուղղակի անհարգալից են»,-ասաց վարչապետը։

 

 

«Վստահ եմ, որ նման շահարկումները չեն գալիս Հանրապետական կուսակցության շարքերից, քանի որ մեր կուսակցությունը, անգամ այսքան երկար ժամանակ գտնվելով սուր բանավիճի և հակասությունների մեջ ԲՀԿ-ականների հետ, միշտ հանդես է եկել հարգանքի և գործընկերային դիրքերից, իսկ եթե Ձեր նշած դիտարկում անողները ընդդիմադիր դաշտից են, ուրեմն շատ ավելի վատ է. վատ է, ոչ գործընկերային և անհեթեթ»,– ավելացրեց ՀՀ վարչապետը։

Նույն շարքից