Հայաստան 

Հայրս հանրապետական է, ես էլ եմ հանրապետական. «Յուվեցի Կարո»

analitik.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» իրեն արդեն ՀՀԿ-ական է համարում։



Մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոնում NEWS.am-ի թղթակիցը Կարո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու է նա դուրս եկել խմբակցությունից։ Սկզբում պատգամավորը չէր ցանկանում պատասխանել, իսկ թիկնապահներն էլ հորդորում էին «հեռու մնալ» նրանից։ Սակայն րոպեներ անց «Յուվեցի Կարոն» հայտարարեց. «Հայրս հանրապետական է, ես էլ եմ հանրապետական»։



Հետաքրքրական է, որ պանթեոնում Կարո Կարապետյանը չէր հեռանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտից, իսկ վերջում էլ մոտեցավ մեքենա նստող վարչապետին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ։



Նշենք, որ «Յուվեցի Կարոն» ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել փետրվարի 16-ին։

Նույն շարքից