Հայաստան 

Անհրաժեշտ է ռուսական զորքեր մտցնել Ղարաբաղ. Վլադիմիր Ժիրինովսկի

analitik.am

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում haqqin.az-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:



«Դե, ոնց լուծենք ղարաբաղյան խնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, կնեղանան հայերը: Եթե ընդունենք ներկայիս ստատուս քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակ՝ կարելի է Ղարաբաղը ճանաչել Մոսկվայի ենթակայության ներքո: Թող Ռուսաստանը ապահովի այդ գոտում հայերի ու ադրբեջանցիների անվտանգությունը, ապահովի մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Կարելի է փորձել դա որպես միջանկյալ տարբերակ:



Չեն ցանկանում, որ Ղարաբաղում բարձրանա ադրբեջանական դրոշը՝ կարելի է մտածել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ-ի դրոշը: Թող դրանում լինեն ռուսական, հայկական ու ադրբեջանական դրոշի տարրեր»,- ասել է Ժիրինովսկին:



Նրա խոսքով՝ այդ ամենը խորհրդային իշխանության մնացորդներն են, քանի որ ցարական Ռուսաստանի ժամանակ նման խնդիրներ չեն եղել: «Եղել են Բաքվի ու Էրիվանի նահանգներ, ու ամեն ինչ խառնված է եղել: Խնդիր չի եղել, քանի որ չի եղել տարածքային ճնշում, իսկ դուք հիմա արդեն անկախ պետություններ եք, ու հետդարձի ճանապարհ չկա: Դուք պետք է հասկանաք, որ Մոսկվան համակրանք կամ հակակրանք չունի: Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ։ Հարկավոր էր պահպանել ԽՍՀՄ-ն ու ճնշել բոլոր կոնֆլիկտները: Հարկավոր էր արմատախիլ անել դրանք»,- ասել է ռուս քաղաքական գործիչը:



Ինչ վերաբերում է երկու կողմերի հրադադարի խախտման դեպքերին, ապա Ժիրինովսկին որպես լուծում առաջարկել է Ղարաբաղ մտցնել ռուսական զորքեր՝ կասեցնելու համար երկու կողմերի միջև բախումները:

 

Նույն շարքից