Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով երրորդ փաթեթի եվրոպական օգնության հատկացմանը միջնաժամկետ վարկերի տեսքով: Եվրախորհրդարանի պատգամավորները հատկացման օգտին քվեարկել են չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստի ժամանակ՝ հայտնում է TASS-ը:
Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ միջոցները կարող են տրամադրվել վարկերի տեսքով մինչև 15 տարի ժամկետով՝ Ուկրաինայի տնտեսությունում ռեցեսիան հաղթահարելու համար: Այդ օգնության հատկացման պայմանը պետք է լինի «Ուկրաինայում ԵՄ-ի հետ համաձայնեցված բարեփոխումների իրագործումը»:
«Այդ միջոցները չեն կարող օգտագործվել ռազմական կարիքների համար»,- նշել է եվրոյի և սոցիալական երկխոսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը: Նա նաև նշել է, որ «այդ օգնության շրջանակներում առաջին օգնությունն Ուկրաինան կկարողանա ստանալ մինչև 2015 ամառ»:
Այս տարի Կիևը կարող է ստանալ այդ գումարի առավելագույնը երկու երրորդը: