Հայաստան 

Եվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջարկություններով

Եվրահանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» զեկույցը, որն ընդգրկում է Հայաստանում բարեփոխումների իրականացման առաջարկություններ։ Զեկույցի բովանդակությունը չորեքշաբթի լրագրողներին ներկայացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։



Եվրահանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը» զեկույցը, որը հրապարակվել է մարտի 25–ին Բրյուսելում, բաղկացած է երկրների ու տարածաշրջանների վերաբերյալ առանձին փաստաթղթերից։ Հայաստանին վերաբերող բաժնում ներկայացված են 2014 թվականին բարեփոխումների իրականացման ջանքերը, ինչպես նաև հաջորդ տարվա առաջարկությունները։



«Այդ զեկույցը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալ–տնտեսական իրավիճակի գնահատականն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի զարգացմանը ժողովրդավարության ուղղությամբ, ապա նա դրա կայացման աշխատանքային դաշտ ունի։ Մի շարք չափանիշներ և իրավական նորմեր համապատասխանեցվել են եվրոպականի, բայց դրանք դեռ պիտի կիրառվեն»,– ասաց Հրիսթեան։



Զեկույցում կան մի քանի դրույթներ, որոնք պետք է իրականացնել Հայաստանում առաջիկա տարիների ընթացքում։



Մասնավորապես, մինչև Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն առաջարկվում է նախաձեռնել ընտրական օրենսգրքի փոփոխություններ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիրեկտիվների համաձայն, ընդունել և իրականացնել խտրականության դեմ լիարժեք օրենսդրություն, քննել ակտիվիստների վրա հարձակման դեպքերը։



«Եվրահանձնաժողովը կոչ է անում Հայաստանին օժանդակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները, խուսափել գործողություններից և հայտարարություններից, որոնք հանգեցնում են խաղաղ գործընթացին խանգարող լարվածության էսկալացիայի»,– նշեց Հրիսթեան։



Զեկույցում նաև առաջարկվում է արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները, ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը։



Զեկույցում նաև կոչ է հնչում միջազգային օրենսդրությունը և առևտրի հետ կապված Հայաստանից առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանման դիվերսիֆիկացման նպատակով չափանիշների ներդաշնակեցման վերաբերյալ։




Նույն շարքից