ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը պետական բյուջեից ավելի քան 1 մլրդ. 626 մլն. դրամ փոխանցելուն՝ ՀՀ 7 մարզերում 25 ծրագիր իրականացնելու համար:
Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ մարզերում իրականացվելու է մշակութային օբյեկտների վերանորոգում, մարզական օբյեկտի կառուցում, նախադպրոցական հաստատությունների վերանորոգում:
Գումարի հիմնական մասը ուղղվելու է կրթական օբյեկտների վերանորոգմանը: