Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին և խաթարում են խաղաղ գործընթացը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին ասված է Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին ԵՄ ամենամյա զեկույցում։
Փաստաթղթում նշվում է, որ անցյալ տարի լրացել է հրադադարի ստորագրման 20-ամյակը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է փակուղում մնալ։
«Անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր լինել՝ միջադեպերի ու զոհերի ֆոնին, որոնց թիվն աննախադեպ է 1994 թվականից ի վեր»,- ասված է զեկույցում։
ԵՄ-ն նաև նշում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։