Հայաստան 

Քոչարյանը Հայաստանում չէ, նա չի մասնակցի «Վարչապետների ակումբ»-ի նիստերին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի «Վարչապետների ակումբ»-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին իմանում ենք Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքից՝ 2rd.am-ից։



Ռոբերտ Քոչարյանի Գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ:



Ըստ ամենայնի, այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը և Հովիկ Աբրահամյանը:

Նույն շարքից