Հայաստան 

Երևանում այսօր տեղի կունենա «Վարչապետների ակումբի» առաջին նիստը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից հիմնադրված «Վարչապետների ակումբի» առաջին նիստը տեղի կունենա այսօր Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը։



Հովիկ Աբրահամյանը «Վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր նախորդ տարվա մայիսին ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ։ Նա այդ գաղափարը լավ նախաձեռնություն էր համարել` հաշվի առնելով, որ նախկին վարչապետների փորձն ու գիտելիքները կարող են օգտակար լիներ և պետք է օգտագործվեն։



Պողոսյանը նշեց, որ նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի բոլոր նախկին վարչապետներին։



Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը հրաժարվել է մասնակցել «Վարչապետների ակումբի» ինչպես առաջին, այնպես էլ հետագա նիստերին։ 

Նույն շարքից