Հայաստան 

Ստեղծված է հակակոռուպցիոն մարմին, որ չի համապատասխանում մեր պահանջներին. Արմեն Ռուստամյան

analitik.am

Մենք ասել ենք, ասում ենք և շարունակում ենք ասել, որ ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա կուսակցություն է և չի կարող մի ալյանսի մեջ լինել, լինի դա կոալիցիա, միություն և այլն, որտեղ իր գաղափարական սկզբունքները չեն հարգվում. ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:



Նա հիշեցրեց, որ իրենք 12 տարի է՝ խոսում են իրենց հրապարակած 7 կետի մասին և չեն հասել պահանջների վերջնական կատարման:



«Ուղղակի այդ կետերի հետ կապված առաջընթաց է արձանագրվում, և երևի դա է պատճառը, որ այդքան շատ են խոսում կոալիցիա մտնելու մասին»,-ասաց նա և նշեց, որ գլխավոր հարցերում առաջընթաց կա, ինչպիսին հայ-թուրքական արձանագրություններն են, խորհրդարանական համակարգին անցումը։ Նաև խոսվում է ընտրական համակարգի բարեփոխությունների,  բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին:

 

 

«Կան քաղաքական ուժեր, որ իրենց հայտարարում են ընդդիմություն, բայց ամեն ինչ անում են, որ ընդդիմության տեղերը չընդլայնվի: Թե՛ կոալիցիայում, թե՛ կոալիցիայից դուրս ՀՅԴ-ն իր սկզբունքների ջատագովն է»,-ասաց նա: 

 

 

Սակայն, ըստ նրա, արվող քայլերը ՀՅԴ-ին չի բավարարում։ «Ստեղծված է հակակոռուպցիոն մարմին, որ չի համապատասխանում մեր պահանջներին»,-օրինակ բերեց նա:



Հարցին, թե 7 կետերը կատարվելու դեպքում կմտնե՞ն կոալիցիա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե արդեն ամեն մեկն իր տեղը կունենա՝ լինի ընդդիմություն, թե դիմություն: Ըստ նրա, այդ դեպքում ՀՅԴ-ն կլինի՞ կոալիցիայում, թե ոչ, այդքան ցավոտ չի լինի։



Իսկ կետերի իրականացման դեպքում, անշուշտ, իրենք կոալիցիայի մաս կկազմեն. «Բայց ինչի՞ չմտնենք, այո՛, կմտնենք և ավելի շուտ կիրականացնենք այդ բարեփոխումները»։  

Նույն շարքից