Հայաստան 

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հարցը տեղափոխվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջան

analitik.am

Ապրիլի 20-24-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության հարցը չեղյալ է համարվել: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացել է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից:



Հայաստանի դատավորի ընտրության հարցը տեղափոխվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջան, քանի որ ՀՀ իշխանությունները չեն հասցրել սահմանված ընթացակարգային ժամկետներում կատարել համապատասխան գործողությունները:


Մեր տեղեկություններով, իշխանությունը սպասում է ԵԽԽՎ համապատասխան խորհրդատվական խմբի եզրակացությանը, որպեսզի հայաստանյան մրցույթում հաղթող ճանաչված երեք թեկնածուների ցանկը ՀՀ-ի անունից պաշտոնապես ներկայացնի ԵԽԽՎ-ին:

Նույն շարքից