Հայաստան 

ԼՂ-ում խաղաղության հարցը պետք է առաջնահերթություն դարձնենք. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում Խմբի անդամներին կներկայացնի հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:



«Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին կզեկուցեմ վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հարցը առաջնահերթություն դարձնենք»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Նույն շարքից