Հայաստան 

Հայաստանում այս տարի «Թեժ աշուն» է սպասվում. քաղաքագետ

analitik.am

Քաղաքական առումով թեժ աշուն է սպասվում Հայաստանում այս տարի, լրագրողներին երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։



«ԲՀԿ–ի հետ կապված գործընթացները նպաստում էին նրան, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում առաջիկա մի քանի ամիսներին հանգիստ կլինի»,– նշեց քաղաքագետը։



Նա պարզաբանեց, որ այդ ժամանակահատվածը քաղաքական ուժերը կարող են  օգտագործել  առաջիկա նախընտրական տարվա ձևավորման և նախապատրաստության փուլ։



Փորձագետը կարծում է, որ այս աշնանը, ի տարբերություն նախորդ տարիների, կարելի է ակտիվ զարգացումներ սպասել երկրի ներքաղաքական դաշտում, և դրանում վճռորոշ դեր կխաղա այն փաստը, որ 2016 թվականը նախընտրական տարի կդառնա, և քաղաքական ուժերը պետք է դրան պատրաստվեն։



Վերջին ամսում Հայաստանի ներքաղաքական կյանքում էական փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես, փոխվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը։ Մինչև վերջին ժամանակները կուսակցությունն ուներ մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը։ Մարտի 5–ին ԲՀԿ նստաշրջանում կուսակցության ղեկավարի պաշտոնը լքեց Գագիկ Ծառուկյանը` այդ պաշտոնում առաջարկելով խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ով հայտարարեց ԲՀԿ–ի` ընդդիմություն անցնելու մասին։

Նույն շարքից