Հայաստան 

«Հայկական վերածնունդ»-ը դատապարտում է «պալատական ծաղրապան» Արմեն Ռուստամյանի պահվածքը

analitik.am

«Հայկական վերածնունդ» շարժումը հայտարարություն է տարածել, որ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի վերջին շրջանում ծավալած գործունեությանը.



«Հիմնադիր խորհրդարանը, հատկապես վերջին ամիսներին, հայ ժողովրդի ամենալայն զանգվածների աշխարհայածքային պատկերացումներում քաղաքական հզոր էվոլուցիա է ապրում:



Այլընտրանքային խորհրդարանը ժողովրդի կողմից ընկալվում է որպես լուսավոր ապագայի երկար սպասված հուսատու ուղեշինարար:



Դրան զուգահեռ, և դա բոլոր հասարակություններին ուղեկցող օրինաչափություն է, հայտնվում են քաղաքական ծաղրածուներ, ովքեր զգալով իրենց սրնթաց մեկուսացումը, փորձում են երկարաձգել սեփական մայրամուտը, չխնայելով, խոցելով նույնիսկ ամենավսեմ արժեքներին:



Երևույթին բնորոշ օրինակ է պալատական ծաղրապան Արմեն Ռուստամյանը` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ով չնայած իր «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ գնաք Ֆրանսիայում ավտոերթ անեք» արտահայտության համար ստրասբուրգյան աննախադեպ ապտակը ստացավ, բայց կարծես «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» արտահայտության մենաշնորհության համար շարունակում է դեռ համառորեն մարտնչել:



Կիսու՞մ են արդյոք բազմաթիվ ազնիվ շարքային դաշնակցականներ պալատական կարկանդակների համար պայքարի ելած նրա և նրա նմանների պահվածքը: Հավատացած ենք, որ ոչ: Քանզի «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների և մասնակիցների նկատմամբ բիրտ մոտեցումները, որի քարոզի առաջամարտիկներից է դարձել Ռուստամյանը, որևէ քաղաքական ուժի միայն ինքնավարկաբեկման և ինքնասպառման կտանի»,- ասվում է տարածված հայտարարությունում:



«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը դատապարտում են վերոհիշյալ սպառված գործչին և առհասարակ բռնություն քարոզող բոլոր ուժերին և նրանց բարբաջանքներն իրականացնող անգլուխ կամակատարներին և հավաստիացնում, որ ժողովրդական դիվանատունը հետևողականորեն գրանցում է իրենց մեղսակից մտքերի և գործերի համար դեռևս անպատիժ մնացած բոլոր հանցագործների անունները:



Հայտարարության տակ ստորագրել են «Հայկական վերածնուն» շարժման Լոս Անջելոսի մասնաճյուղը, Բելգիայի մասնաճյուղը, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լիբանանի, Կանադայի, Շվեդիայի, Չեխիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնաճյուղերը:

Նույն շարքից