Այսօր կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվեց իր պաշտոնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նա այլ աշխատանքի է անցնելու: Իսկ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ, թեև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն հայտնեց, որ Գուլոյանի նշանակման հարցը պայմանական է, քանի դեռ Նախագահը չի ստորագրել նախկին մարզպետի՝ պաշտոնից հեռանալու հարցը:
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է: