Հայաստան 

Պետք է բարձրաձայնենք Թուրքիայի կողմից մեր տարածքների օկուպացիայի մասին. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում էր հրավիրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» թեմայով:



Իր բացման խոսքով  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեկուկես միլիոն հայի կորուստ էր, այլ հայրենիքի բռնի զրկում:



«Այսօր երբ հակառակորդը օկուպացման  եզրույթներով է խոսում Արցախի մեր հայրենիքի մասին, արդեն ակնհայտ է դառնում որպես ազգային, ռազմավարական, մարտավարական հարց Թուրքիայի օկուպացիայի մասին բարձրաձայնելը»,- ասաց նա:



Քննարկմանը հրավիրված էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանը։ Նա խոսեց իր տարեկան զեկույցի մասին, որտեղ շատ կարևորվել է մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Թուրքիայի պատասխանատվության հարցը: Պաշտպանը ընթերցեց զեկույցի նախաբանը, որտեղ հանգամանալից նշված էր այդ մասին:



Նշենք, որ քննարկմանը  իրենց ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:

Նույն շարքից