Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կլինի Մոսկվայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչին:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների թեման նախատեսում է քաղաքական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությանը, ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն համալիր»,- ասել է դիվանագետը:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարության կայքում նման տեղեկություն չկա: