ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատել էր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին` զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: