Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ «ֆանտազիայի ժանրից» է մտածել, թե Կարապետ Գուլոյանի նշանակումը որեւէ կապ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։
Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ փոխնախագահից, թե ինչով էր պայմանավորված Կոտայքի նոր մարզպետի նշանակումը։
«Կարապետ Գուլոյանը բավական երկար ժամանակ աշխատում էր Կոտայքում եւ կառավարությունն այսօր համապատասխան որոշում է կայացրել, իսկ կադրային խնդիրները օրենքով են սահմանված»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Նշենք, որ ԳՄ նիստից առաջ լրագրողները նույն հարցով դիմեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս որեւէ վերաբերմունք չհայտնեց։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ապրիլի 2-ին Արամ Հարությունյանը ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն մարզպետ է նշանակվել Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը։