Հայաստան 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել տարվա վերջին. ԵԱՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ին Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:



«Համանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Միջնորդները նաև ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ անդամ-երկրների դերակատարությունը փոխադարձ վստահության և կապերի ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից