Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա

Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:



Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։



Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։



Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և հեղինակավոր վերլուծաբանների հետ։

Նույն շարքից