Հայաստան 

Ն. Զոհրաբյանն առաջարկեց, որ մինչև ապրիլի 24-ը ԱԺ-ն Իրաքում եզդիների նկատմամբ կատարված վայրագություններին գնահատական տա

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց, որպեսզի ԱԺ բոլոր խմբակցությունները մինչև ապրիլի 24-ը համատեղ հայտարարություն ընդունեն և գնահատական տան վերջին օրերին Իրաքում  լարվածության աճի պատճառով  Հյուսիսային Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող վայրագություններին: Դա, նրա խոսքով, ՀՀ Ազգային ժողովի բարոյական պարտքն է:

 

«Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրությունում եզդիների հետ տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելուն,  համաձայն եք, որ դա իրապես լուրջ խնդիր է և իրականում  փաստահավաք առաքելություն իրականացնելու և հանգամանալից քննարկման անհրաժեշտություն ունի, բայց այն, ինչ կատարվում է այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական  կազմակերպության կողմից եզդիների հանդեպ Հյուսիսային Իրաքում, կարծում եմ, որ  գոնե մինչև ապրիլի 24-ը դրան խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից պետք է տալ գնահատական»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունը պաշտպանել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիրքորոշումը «Իսլամական պետության» կողմից եզդիների հանդեպ անմարդկային վայրագությունների հարցում:  

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց, որ բոլորն այդ հարցում համամիտ են և որ կփորձի:  

 

Ալ. Արզումանյանն էլ հիշեցրեց, որ հաջորդ ԱԺ նիստը արդեն ապրիլի 24-ից հետո է:  

 

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե «ինչ է եղել» հայտարարության հետ, որում ԱԺ բոլոր քաղաքական ուժերը  Հայոց ցեղասպանության հետ կապված  հայտարարություն պետք է ընդունեն:  

 

ԱԺ նախագահը նկատեց, որ  հայտարարությունը շուտով կբաժանվի պատգամավորներին:

Նույն շարքից