Հայաստան 

Հույս ունենք, որ առաջիկայում կողմերը հարգանքով կվերաբերվեն հրադադարի ռեժիմի պահպանմանը. Ուորլիք

analitik.am

Հույս ունենք, որ ԼՂ հակամարտության կողմերը հարգանքով կվերաբերվեն հրադադարի ռեժիմի պահպանմանը տարածաշրջանում առաջիկա տոների, հիշատակի արարոողությունների և միջազգային մակարդակի միջոցառումների ընթացքում: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:



Դիվանագետը նշել է, որ երկու երկրների համանախագահներն իրեն հավաստիացրել են, որ շփման գծում չեն դիմի ռազմական գործողությունների:



«Առայժմ մենք հնարավորություն չունենք ստուգել կամ վերահսկել այդ պարտականությունների կատարումը, սակայն կայությունությունը կարող է ավելի դրական շարժ ստեղծել բանակցությունների համար: Մենք ակնկալում ենք մինչև տարվա վերջ անցկացնել նախագահների հերթական հանդիպումը: Մենք ուսումնասիրում ենք նաև երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը՝ նախագահների քննարկումների օրակարգը որոշելու և տարածաշրջան մեր հերթական այցի օրը նշանակելու համար»,- ասել է Ուորլիքը:

Նույն շարքից