Հայաստան 

Ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի զավակները միշտ առաջին շարքերում են եղել. ՀՀ արտգործնախարար

Հարկավոր է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը եւ միավորել համաշխարհային հանրության ջանքերը նոր մարտահրավերների սպառնալիքի առջեւ: Ապրիլի 8-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախանշված հանդիպման նախաշեմին ՏԱՍՍ գործակալության տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Երկրորդ աշխարհամարտի Հաղթանակի օրն առանձնահատուկ է հայ ժողովրդի, ինչպես եւ Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար, որոնք վճռորոշ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում: Չկա որեւէ հայ ընտանիք, որին չի առնչվել այդ պատերազմը»,- ընդգծել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ բազմաթիվ հայեր իրենց կյանքն են տվել հանուն ընդհանուր հաղթանակի, շատերը հերոս են դարձել. ավելի քան 100 մարդ է արժանացել բարձրագույն պարգեւի՝ Խորհրդային միության Հերոսի կոչման: «Ոչ միայն Խորհրդային Հայաստանի, այլեւ ամբողջ սփյուռքի հայերը ֆաշիզմի դեմ պայքարում առաջին շարքերում են եղել: Վառ օրինակ է Միսակ Մանուշյանը՝ ֆրանսիական դիմադրության առաջնորդներից մեկը»,- հավելել է նա:

Նալբանդյանը հատուկ նշել է, որ «կարեւոր է հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, հարգել զոհվածների հիշատակը, չմոռանալ Հաղթանակի համար սխրագործություն կատարածներին: 

Նույն շարքից