Երևանում առաջիկա օրերին սպասում են Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուասստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:
«Առաջիկա օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայցելի Հայասատն՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,- ասել է Նալբանդյանը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Նալբանդյանի խոսքով՝ Երևանն ակնկալում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները «կհանդիպեն նաև մայիսին Մոսկվայում»: