Հայաստան 

Լավրովը և Նալբանդյանը կքննարկեն Ռուսաստանի նախագահի Հայաստան հնարավոր այցին պատրաստությունը

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը մտադիր են բանակցությունների ընթացքում քննարկել ավելի վաղ երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է TASS-ը:



«Ուրախ ենք հերթական հանդիպումն անցկացնելու հնարավորության համար,- ասել է Լավրովը՝ բացելով հայ գործընկիերոջ հետ հանդիպումը:- Մեր միջև ԱԳՆ ղեկավարների փոխադարձ այցերի ավանդույթ է ձևավորվել: Մեր երկրների միջև լայն օրակարգ կա այն հարցում, ինչը վերաբերում է երկկողմ հարաբերություններին, եվրասիական ինտեգրմանը, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերություններին, միջազգային կազմակերպությունների հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն»:



Լավրովը հավելել է, որ արդյունավետ խոսակցություն է ակնկալում՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործմանը:



Նալբանդյանը, իր հերթին, նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: «Դրանք են՝ և՛ տնտեսական համագործակցությունը, և՛ խորհրդարանական հարթությունը,- ասել է նա:- Հաջող փոխգործակցություն կա պաշտպանական գերատեսչությունների միջև, շարունակվում է ռազմա-տեխնիկական համագործակցությունը: Մենք կօգտվենք այդ առիթից, որ կարծիքներ փոխանակենք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը քննարկելու համար»:



Լավրովը և Նալբանդյանը կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցին պատրաստությունը, նշել է Նալբանդյանը:



«Այսօր մենք հնարավորություն ունենք մանրամասնորեն կանգ առնելու երկկողմ հարաբերությունների օրակարգի վրա,- ասել է նա:- Մենք շուտով մեզ մոտ սպասում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողություններին մասնակցության համար, դրա հետ կապված պետք է կազմակերպչական հարցեր քննարկել»:



«Պետությունենրի ղեկավարները կհանդիպեն մայիսին Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակի տոնի առթիվ միջոցառումների ժամանակ»,- հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նույն շարքից